Հայտնի է «Արսենալի» նոյեմբեր ամսվա լավագույն ֆուտբոլիստի անունը

«Արսենալի» հարձակվող Կայ Հավերցը ճանաչվել է «Զինագործների» նոյեմբեր ամսվա լավագույն ֆուտբոլիստ։ Այս մասին հայտնում է լոնդոնյան ակումբի մամուլի ծառայությունը։

Հավերցը քվեարկության ժամանակ հաղթեց այնպիսի թիմակիցներին, ինչպիսիք են Բուկայո Սական, Լեանդրո Տրոսսարդը և Ուիլյամ Սալիբան: Նոյեմբերին գերմանացի հարձակվողը 6 հանդիպում է անցկացրել լոնդոնցիների կազմում, որոնցում կարողացել է երկու գոլ խփել։

Հավերցը «Արսենալ» է տեղափոխվել «Չելսիից» անցած ամառ 75 միլիոն եվրոյի դիմաց: Ընդհանուր առմամբ այս մրցաշրջանում հարձակվողը «զինագործների» կազմում անցկացրել է 24 հանդիպում բոլոր մրցաշարերում, որոնցում դարձել է 4 գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ։

Ֆուտբոլիստի պայմանագիրը լոնդոնյան ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2028 թվականի հունիսի վերջը։