Լեոնարդո Բոնուչի. «Նա այլմոլորակային է»

«Ունիոն Բեռլինի» պաշտպան Լեոնարդո Բոնուչին խոսել է Մադրիդի «Ռեալի» և Անգլիայի հավաքականի կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմի մասին, ով գլխավորում է Իսպանիայի Լա Լիգայի ռմբարկուների մրցավազքը։

«Նա այլմոլորակային է: Ես շատ զարմացած եմ։ Ոչ իր որակների պատճառով, նրանք հայտնի էին։ Եվ այն պատճառով, թե ինչպես է 20-ամյա տղան հարմարվել «Ռեալի» նման թիմին։ Նման բանը ժամանակ է պահանջում: Բայց ինչպես մի քանի մեծ խաղացողների, նա դրա կարիքը չուներ: Ահա թե ինչու նա այլմոլորակային է։

Նրա հասունությունը 20 տարեկանում տպավորիչ է։ Նա առաջիկա տարիներին «Ոսկե գնդակի» ակնհայտ թեկնածու է»,- ասել է Բոնուչին Marca-ին տված հարցազրույցում։