Մյունխենի «Բավարիայի» հարձակվող Հարի Քեյնը Չեմպիոնների Լիգայի «Մանչեսթեր Յունայթեդի» հետ խաղից առաջ խոսել է խաղի մասին։
Նախօրեին Թոմաս Տուխելի թիմը Գերմանիայի առաջնության 14-րդ տուրի խաղում ծանր պարտություն կրեց «Այնտրախտից»։ Հանդիպումն ավարտվել է 1-5 հաշվով։
«Մենք գիտենք, որ այդ օրը բավականաչափ լավ չէինք, ուստի այժմ լիովին կենտրոնացած ենք երեքշաբթի օրվա խաղի վրա։ Պետք է ճիշտ արձագանք ցույց տանք»,- գրել է ֆուտբոլիստը սոցցանցի իր էջում։