Զլատան Իբրահիմովիչը խուսափել է պատասխանել «Միլան» վերադարձի մասին հարցին

Շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչը կարող է աշխատանքի անցնել «Միլանում», որտեղ նա ավարտեց իր խաղային կարիերան: Սրա մասին նրան հերթական անգամ հարցրել են Ա Սերիայի «Ատալանտայի» հետ խաղի նախօրեին, որում «Միլանը» 3։2 հաշվով պարտություն կրեց։ Իբրահիմովիչը խուսափել է պատասխանել հարցին.

«Չգիտեմ, սպասենք, տեսնենք։ Երկխոսություն կա»,- Իբրահիմովիչի խոսքերն է մեջբերում pianetamilan.it-ը։

Իտալիայի Ա Սերիայի առաջնության հերթական տուրում «Միլանը» կխաղա «Մոնցայի» հետ։ Դա տեղի կունենա հաջորդ կիրակի՝ դեկտեմբերի 17-ին։