Ունայ Էմերին Պրեմիեր Լիգայի պատմության հինգերորդ մարզիչն է այս ցուցանիշով

Բիրմինգհեմի «Ասթոն Վիլան» հաղթեց իր հերթական խաղում, Ունայ Էմերիի թիմը հաղթեց «Արսենալին», և սա «Ասթոն Վիլայի» տասնհինգերորդ անընդմեջ հաղթանակն էր Անգլիայի առաջնության տնային հանդիպումներում։ Սա դարձավ ակումբային նոր ռեկորդ՝ նախորդ շարքը տասնչորս հանդիպում էր:

Ունայ Էմերին Պրեմիեր Լիգայի պատմության հինգերորդ մարզիչն է, ում թիմը 15 հանդիպումների հաղթական շարք է գրանցել անգլիական ֆուտբոլի բարձրագույն լիգայում։ Ռեկորդի հեղինակ դարձել են Ալեքս Ֆերգյուսոնը, Ռոբերտո Մանչինին, Յուրգեն Կլոպը և Պեպ Գվարդիոլան։

Անգլիայի առաջնության հերթական տուրում «Ասթոն Վիլան» կխաղա «Բրենտֆորդի» հետ, դա տեղի կունենա դեկտեմբերի 17-ին։