«Էսպանյոլի» ֆուտբոլիստը նախորդ տարի մոտ էր «Բարսելոնա» տեղափոխվելուն

«Էսպանյոլի» և «Մալյորկայի» աստղ Սերխի Դարդերը կարող էր անցյալ ամառ հայտնվել կատալոնական «Բարսելոնայում», սակայն տրանսֆերը ձախողվեց: El Mundo Deportivo-ի լրագրողները զրուցել են նրա հետ և հարցրել Դարդերին՝ արդյոք նա իսկապես մոտ էր «Բարսելոնայի» ֆուտբոլիստ դառնալուն։

«Այո, հնարավորություն կար։ Եվ ես ստիպված էի լավ մտածել: Նման հնարավորությունից հրաժարվելը հեշտ չէ։ Ավելի լավ է սառը գլխով մտածել։ Ես չէի ցանկանում հեռանալ «Էսպանյոլից», թեև դա հենց այն էր, ինչ ես ի վերջո արեցի՝ տեղափոխվելով «Մալյորկա»։ Այնտեղ հետաքրքրությունը ավելի շատ էր»,- Դարդերի խոսքերն է մեջբերում աղբյուրը։

Նախկինում Դարդերին հաջողվել է հանդես գալ ֆրանսիական «Լիոնում»։