«Ռեդ Բուլ Զալցբուրգը» նոր ռեկորդ է սահմանել ավստրիական Բունդեսլիգայում

Ավստրիական Բունդեսլիգայում ընթանում են առաջնության տասնյոթերորդ տուրի հանդիպումները, իսկ տեղի ֆուտբոլի գրանդը՝ «Ռեդ Բուլ Զալցբուրգը», լեհ ֆուտբոլիստ Կամիլ Պենտկովսկու գոլի շնորհիվ արտագնա խաղում հաղթեց Վիեննայի «Ռապիդին»։ Սա առաջնությունում 24-րդ անընդմեջ արտագնա հանդիպումն էր, որում նրանք չպարտվեցին։

Այսպիսով, Ավստրիայի Բունդեսլիգայի նախորդ ռեկորդը, որը պատկանում էր «Վակերին», այլևս կպատկանի «Ռեդ Բուլ Զալցբուրգին»։ 1988 թվականի հոկտեմբերից մինչև 1990 թվականի փետրվարը այս ակումբը չի պարտվել Ավստրիայի առաջնությունում քսաներեք արտագնա խաղում անընդմեջ։

Հաջորդ տուրում «Ռեդ Բուլ Զալցբուրգը» կխաղա ԼԱՍԿ-ի հետ։