Մարտին Էդեգոր. «Մենք հաղթելու բոլոր հնարավորություններն ունեինք»

Անգլիայի առաջնության տասնվեցերորդ տուրում «Աստոն Վիլան» սեփական հարկի տակ հաղթեց Լոնդոնի «Արսենալին», իսկ Միկել Արտետայի թիմը բաց թողնված հաղթանակի համառ զգացողություն ունի։ Սրա մասին հայտարարել է նաև «Արսենալի» ավագ Մարտին Էդեգորը, ով մեկնաբանել է հանդիպման արդյունքները։

«Մենք բավական շանսեր ունեինք՝ հաղթելու հանդիպումը։ Մրցակիցը սեփական գոլից բացի այլ բան չստեղծեց։ Պատահում է։ Այժմ մնում է միայն պահպանել այս զայրույթը՝ հաջորդ հանդիպմանը հաղթելու համար: Սա այն է, ինչ մենք կանենք»,- Էդեգորի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը։

Անգլիայի առաջնության հերթական տուրում «Արսենալը» սեփական հարկի տակ կընդունի «Բրայթոնին»։