«Լաս Պալմասի» նախագահ Միգել Անխել Ռամիրեսը հայտնել է Պեդրիի «Բարսելոնա» տեղափոխության պայմանները։
«Այդ գործողության ընդհանուր արժեքը գերազանցում է 20 միլիոն եվրոն։ Ես չեմ կարող մանրամասն խոսել այս մասին, քանի որ չեմ հիշում բոլոր նրբությունները, բայց մենք հաստատ վաստակել ենք 20 միլիոնից ավելի: Կարծում եմ՝ սկզբում ստացանք 5 միլիոն, հետո «Բարսելոնան» երեք տրանշով հատկացրեց ևս 5 միլիոն։
Բոնուսներից մեկն ակտիվացվեց Պեդրիի ազգային հավաքականում նորամուտից հետո, և կար նաև մի այլ պայման, որն այլևս չեմ հիշում։ Տրանսֆերային վերջնական գումարը տատանվում է 20-25 միլիոն եվրոյի սահմաններում»,- Ռամիրեսի խոսքերն են մեջբերում AS-ը։