Ռոնալդ Արաուխոն վերջնական որոշում է կայացրել

Կատալոնական «Բարսելոնայի» կենտրոնական պաշտպան Ռոնալդ Արաուխոն չի միանա Մյունխենի «Բավարիային»։ Jijantes FC-ի տեղեկություններով՝ ուրուգվայցին ոչ մի հեռախոսազրույց չի ունեցել գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելի հետ։

Հիշեցնենք, որ ավելի վաղ ինսայդեր Ֆլորիան Պլետենբերգը հայտնել էր Արաուխոյի և «Բավարիայի» ղեկավարության բանակցությունների մասին, որոնք, իբր, պատրաստ են ցանկացած գումար վճարել Ռոնալդի տրանսֆերի համար։ Աղբյուրը նշում է, որ այդ լուրերը չեն համապատասխանում իրականությանը:

Նշենք, որ կատալոնական «Բարսելոնայի» հետ Արաուխոյի պայմանագրում փոխհատուցման չափը կազմում է մեկ միլիարդ եվրո։