Ռոբերտո դե Զերբին անդրադարձել է Անսու Ֆատիի վնասվածքին

«Բրայթոնի» գլխավոր մարզիչ Ռոբերտո դե Զերբին խոսել է թիմի հարձակվող Անսու Ֆատիի վնասվածքի մասին։

«Անսու Ֆատիի մասին լուրերն այն են, որ նրան երեք ամիս է անհրաժեշտ վնասվածքից ապաքինվելու համար: Սա վատ նորություն է մեզ համար, քանի որ նա ավելի ու ավելի լավ խաղաց և սկսեց հասկանալ գաղափարը: Ես ցավում եմ նրա և թիմի համար, հատկապես հիմա»,- դե Զերբիի խոսքերն է մեջբերում ակումբի մամուլի ծառայությունը։

«Բարսելոնայի» ֆուտբոլիստը, ով վարձավճարով հանդես է գալիս «Բրայթոնում», վնասվածք է ստացել «Նոթինգհեմ Ֆորեստի» դեմ խաղում (3-2)։

21-ամյա Ֆատին Պրեմիեր լիգայում ընթացիկ մրցաշրջանում անցկացրել է 9 խաղ և դարձել 2 գոլի հեղինակ։