«Մանչեսթեր Յունայթեդի» կենտրոնական պաշտպան Ռաֆայել Վարանը լիովին ապաքինվել է մեջքի վնասվածքից, հայտնում է անգլիական ակումբի մամուլի ծառայությունը։
Հիշեցնենք, որ ֆրանսիացի ֆուտբոլիստը բաց է թողել թիմի վերջին երեք հանդիպումները։
Այս մրցաշրջանում Վարանը «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում մասնակցել է 12 հանդիպման և դարձել մեկ գոլի հեղինակ։