«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան ԱՊԼ-ի 16-րդ տուրի՝ «Լութոնի» դեմ խաղից առաջ գնահատել է իր թիմի ներկայիս մակարդակը։
«Այս պահին մենք աշխարհի լավագույն թիմը չենք, քանի որ արդյունքի չենք հասնում։ Մենք լավագույնն էինք Եվրոպայում, իսկ ինչ վերաբերում է աշխարհին, կտեսնենք երկու-երեք շաբաթից։ Բայց դա ի վերջո այդքան էլ կարևոր չէ: Կարևորն այն է, որ մենք խաղանք մեր մակարդակով, ինչպես երկու շաբաթ առաջ։
Միայն «Ասթոն Վիլայի» հետ խաղում մրցակիցը մեզնից լավ խաղաց, բայց ոչ շատ։ Մենք պետք է վերադառնանք մեր մակարդակին։ Լավ արդյունքները մեզ կօգնեն: Առաջիկա երկու հանդիպումները շատ կարևոր են մինչև աշխարհի ակումբային առաջնության Սաուդյան Արաբիա մեկնելը»,- Գվարդիոլայի խոսքերն է մեջբերում L’Equipe-ը։