«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան խոսել է թիմի կիսապաշտպան Կևին Դե Բրույնեի ֆիզիկական վիճակի մասին, ով վնասվածքի պատճառով խաղադաշտ դուրս չի գալիս օգոստոսից։
«Քևինը սկսել է զբաղվել վազքով, բայց երբեք խմբակային պարապմունք չի անցկացրել։
Առաջիկա շաբաթներին մեզ համար կմեկնարկի աշխարհի ակումբային առաջնությունը։ Չգիտեմ, գուցե դեռ վաղ է խոսել նրա խաղադաշտ վերադառնալու մասին»,- Գվարդիոլայի խոսքերն է մեջբերում ակումբի մամուլի ծառայությունը։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ 32-ամյա Դե Բրույնեն ընդգրկվել է «Սիթիի»՝ աշխարհի ակումբային առաջնության հայտացուցակում։