«Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին Ա Սերիայի խաղում «Նապոլիի» նկատմամբ տարած հաղթանակից հետո կիսվել է իր մտքերով (1-0)։
«Այս խաղում հաղթելը շատ կարևոր էր, քանի որ այն մեզ 12 միավորի առավելություն տվեց «Նապոլիի» նկատմամբ: Մենք պետք է շարունակենք առաջադեմ աշխատել, քանի որ դեռ շատ տեխնիկական սխալներ ենք թույլ տալիս:
Առաջին խաղակեսում տղաները լավ խաղացին, սակայն դժվարին պահերին թիմը վերածվում է գրանիտե բլոկի»,- Ալեգրիի խոսքերն է մեջբերում լրագրող Ջանլուկա Դի Մարցիոյի կայքը։