Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Լուկա Մոդրիչը շուտով կվերադառնա խաղադաշտ։
Նոյեմբերի վերջին խորվաթ ֆուտբոլիստը վնասվածք ստացավ «Կադիսի» դեմ խաղում՝ հետագայում բաց թողնելով երկու հաջորդ հանդիպումները։
Նշվում է, որ Մոդրիչը կարող է մասնակցել «Բետիսի» դեմ հանդիպմանը։
Լուկա Մոդրիչը ընթացիկ մրցաշրջանում Մադրիդի «Ռեալի» կազմում անցկացրել է 16 հանդիպում՝ դառնալով 2 գոլային փոխանցման հեղինակ։