Հայտնի է, թե երբ խաղադաշտ կվերադառնա Էդուարդո Կամավինգան

Մադրիդի «Ռեալի» ֆրանսիացի կիսապաշտպան Էդուարդո Կամավինգան այս օրացուցային տարում այլևս խաղադաշտ չի վերադառնա։

Հիշեցնենք, որ 21-ամյա ֆուտբոլիստը վնասվածք էր ստացել Ֆրանսիայի հավաքականի կազմում։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ խաղացողը կարող է խաղադաշտ վերադառնալ փետրվարի սկզբին։

Ըստ Madrid Zone-ի, Կամավինգայի վերականգնման ժամկետը կարող է կրճատվել: Նշվում է, որ կիսապաշտպանը վնասվածքից կարող է ապաքինվել մեկ ամսից։

Այս մրցաշրջանում Կամավինգան մասնակցել է 17 հանդիպման՝ ներառյալ բոլոր մրցաշարերը, որոնցում դարձել է մեկ գոլային փոխանցման հեղինակ։