IDBank Պրեմիեր Լիգա․ «Ուրարտուն» տանը պարտվեց «Արարատ-Արմենիային» (VIDEO)

IDBank Պրեմիեր Լիգայի 20-րդ տուրում «Արարատ-Արմենիան» մրցեց «Ուրարտուի» դեմ։

Վարդան Մինասյանի թիմը առաջին կեսում կարողացավ վճռել հանդիպման ելքը։ Նրանք երեք անգամ գտան մրցակցի դարպասի բանալին ու հաղթեցին։

Այս խաղից հետո «Արարատ-Արմենիան» 42 միավորով 3-րդն է, «Ուրարտուն» 34 միավորով 4-րդն է։

IDBank Պրեմիեր Լիգա․

«Ուրարտու» – «Արարատ-Արմենիա» 1:3 (0:3)

0։1 Մոհամեդ Յատտարա, 22՛

0։2 Տենտոն Յենե, 38՛

0։3 Տենտոն Յենե, 45+8′

1:0 Միքայել Միրզոյան, 90+8′