«Թոթենհեմը» հինգշաբթի օրը՝ դեկտեմբերի 7-ին, Պրեմիեր Լիգայի 15-րդ տուրում պարտություն կրեց «Վեսթ Հեմից» (1-2)։
Ըստ Squawka-ի՝ «Թոթենհեմը» դարձել է Պրեմիեր Լիգայի պատմության մեջ առաջին թիմը, որը հինգ խաղում անընդմեջ բացել է հաշիվը, սակայն չի հաղթել դրանցից ոչ մեկում (1 ոչ-ոքի և 4 պարտություն)։
Բացի այդ, լոնդոնցիները այս մրցաշրջանում կորցրել են 16 միավոր այն խաղերում, որոնցում առաջ են եղել հաշվի մեջ։
«Թոթենհեմը» դարձավ նաև առաջին թիմը, որը պարտվեց ԱՊԼ-ի երեք անընդմեջ տնային հանդիպումներում, որոնցում նրանք բացեցին հաշիվը։