«Լիվերպուլի» կիսապաշտպան Ռայան Գրավենբերչը ասել է, թե ինչ է մտածում թիմի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպի մասին։
«Երբ ես խոսեցի Կլոպի հետ, նա լավ տպավորություն թողեց ինձ վրա: Կարծես մի ընտանիքի անդամներ էինք: Ես իսկապես կարոտել էի նման վերաբերմունքը իմ նախորդ ակումբում: Ես ու մարզիչը շատ լավ հասկանում ենք միմյանց»,- խաղացողի խոսքերն է մեջբերում Tribal Football-ը։
Անգլիայի առաջնության այս մրցաշրջանում Գրավենբերչը տասը հանդիպում է անցկացրել՝ չխփելով ոչ մի գոլ։ Ֆուտբոլիստը «Լիվերպուլում» հանդես է գալիս այս ամառվանից։ Նրա պայմանագիրը նախատեսված է մինչև 2028 թվականը։