Նաիր Թիկնիզյանը պատմել է, թե ինչ պայման է իր առջև դրել «Վերդերը»

«Լոկոմոտիվի» և Հայաստանի հավաքականի եզրային պաշտպան Նաիր Թիկնիզյանը տեղեկություն է տարածել այն մասին, թե գերմանական «Վերդերը» ինչ պայման է դրել իր առջև տրանսֆերն ավարտելու համար։

«Ամառվա վերջում ես տեսակոնֆերանս ունեցա «Վերդերի» ներկայացուցիչների հետ։ Նրանք ինձ այս պայմանը բարձրաձայնեցին, որ ես պետք է գերմաներեն սովորեմ, քանի որ իրենց համար դա առաջնահերթություն է»,- ասել է Թիկնիզյանը։

Այս մրցաշրջանում 24-ամյա խաղացողը բոլոր մրցաշարերում մասնակցել է 22 հանդիպման՝ դառնալով 7 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։