«Ժիրոնայի» մարզիչը խոսել է «Բարսելոնայում» աշխատելու մասին

«Ժիրոնայի» մարզիչ Միշել Սանչեսը պատասխանել է կատալոնական «Բարսելոնայի» գլխավոր մարզչի պաշտոնում հնարավոր նշանակման մասին լուրերին։

«Ես հիմա այնտեղ եմ, որտեղ ուզում եմ լինել: Այսքանը: Ես կենտրոնացած եմ այսօրվա վրա, քանի որ այդպես եմ անում իմ լավագույն աշխատանքը: Իմ գլխում ապագայի մասին մտքեր չկան»,- մասնագետի խոսքերն է փոխանցում ակումբի մամուլի ծառայությունը։

«Ժիրոնան»՝ Միշելի գլխավորությամբ, հաջող է հանդես գալիս իսպանական Լա Լիգայի ընթացիկ առաջնությունում։ 15 տուրից հետո թիմը վաստակել է 38 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականը։ «Ժիրոնայի» հաջորդ հանդիպումը կանցկացվի «Բարսելոնայի» հետ արտագնա խաղում։