«Յուվենտուսը» կխզի պայմանագիրը Պոլ Պոգբայի հետ

«Յուվենտուսը» կխզի պայմանագիրը թիմի կիսապաշտպան Պոլ Պոգբայի հետ, հենց որ նա պաշտոնապես կորակազրկվի, հայտնում է La Gazzetta dello Sport-ը։

Աղբյուրի համաձայն՝ ակումբը չի ցանկանում վիճաբանել 30-ամյա ֆուտբոլիստի հետ, ուստի պատրաստ է բանակցել նրա ու նրա շրջապատի հետ ու երկկողմանի համաձայնությամբ խզել պայմանագիրը։

Ավելի վաղ հակադոպինգային դատախազությունը ֆրանսիացի կիսապաշտպանի համար չորս տարով որակազրկում էր խնդրել։ Պոգդան որակազրկվել է և սեպտեմբերից չի մարզվել «Յուվենտուսի» հետ։