Յուրգեն Կլոպը հայտնել է աշխարհի լավագույն պաշտպանի անունը

«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը խոսել է թիմի պաշտպան Վիրջիլ վան Դեյկի մասին։

«Նա եղել է և միշտ կլինի, Վան Դեյկը աշխարհի լավագույն պաշտպանն է: Արդյո՞ք նա ավելի քիչ հաջող շրջաններ է ունեցել: Այո՛։ Բայց եթե ինձ ցույց տաք մեկ խաղացողի, ով երբեք նման բան չի ունեցել, ես ուրախ կլինեմ հանդիպել նրան»,- Կլոպի խոսքը մեջբերում է թիմի մամուլի ծառայությունը։

Մասնագետը նշել է, որ վան Դեյկը ցանկացած մարզավիճակում շատ կարևոր է «Լիվերպուլի» համար։

Այս մրցաշրջանում 32-ամյա ֆուտբոլիստը բոլոր մրցաշարերում մասնակցել է 14 հանդիպման, որոնցում դարձել է մեկ գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ։