«Վուլվերհեմփթոնի» նախկին մարզիչ Խուլեն Լոպետեգին կարող է գլխավորել «Նոթինգհեմ Ֆորեստը», հայտնում է TodoFichajes-ը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ 57-ամյա մասնագետը թեկնածուներից մեկն է։ Այս պահին իսպանացին առանց ակումբի է։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Լոպետեգին Սաուդյան Արաբիայում հրաժարվել է մեծ աշխատավարձից։
Պրեմիեր լիգայի 15 տուրից հետո «Նոթինգհեմ Ֆորեստը» Պրեմիեր Լիգայի մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է 16-րդ տեղը։