Ժոան Գասպար․ «Ես ատում եմ «Ռեալին» ավելի շատ, քան «Էսպանյոլին»»

«Բարսելոնայի» նախկին նախագահ Ժոան Գասպարը խոսել է «Ռեալի» նկատմամբ մեծ ատելության մասին։

«Ես ատում եմ «Ռեալին» ավելի շատ, քան «Էսպանյոլին»։ Կցանկանայի, որ «Էսպանյոլը» վերադառնա Լա Լիգա, իսկ «Ռեալը» անկում ապրեր»,- Գասպարի խոսքերն է փոխանցում Marca-ն։

Իսպանիայի առաջնության այս մրցաշրջանում «Ռեալը» 15 տուրից հետո վաստակել է 38 միավոր և գլխավորում է մրցաշարային աղյուսակը։ «Բարսան» հետ է մնում 4 միավորով։