«Յուվենտուսը» ցանկանում է ձեռք բերել Մյունխենի «Բավարիայի» հարձակվող Թոմաս Մյուլերին, հայտնում է Sport Bild-ը։
Ըստ հրապարակման՝ թուրինյան ակումբի ղեկավարությունը ուշադիր հետևում է ֆուտբոլիստի պայմանագրի երկարաձգման հետ կապված իրավիճակին։ Եթե Մյուլերը հրաժարվի նոր պայմանագիր ստորագրել, ապա թուրինյան թիմը կփորձի նրան գնել որպես ազատ գործակալ։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ գերմանացու ծառայություններով հետաքրքրված է «Միլանը»:
Մյուլլերն իր ողջ կարիերայի ընթացքում խաղացել է «Բավարիայում»։ Նրա գործող պայմանագրի ժամկետը լրանում է հաջորդ ամառ։
Այս մրցաշրջանում ֆուտբոլիստը Բունդեսլիգայում անցկացրել է 10 հանդիպում՝ դառնալով 1 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։