Ջուզեպե Մարոտա․ «Լաուտարո Մարտինեսը սիրում է «Ինտերին»»

«Ինտերի» գործադիր տնօրեն Ջուզեպե Մարոտան խոսել է թիմի հարձակվող Լաուտարո Մարտինեսի հետ պայմանագրի երկարաձգման շուրջ բանակցությունների մասին։

«Մենք բանակցություններ ենք վարում Մարտինեսի հետ պայմանագրի երկարաձգման շուրջ, որը կլինի հինգ տարով։ Լաուտարոն սիրում է «Ինտերին», և մեր բանակցությունները լավ են ընթանում»,- Մարոտտայի խոսքերն է մեջբերում ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։

26-ամյա արգենտինացին «Ինտերում» է հանդես գալիս 2018 թվականից։ Նրա գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը։ Transfermarkt-ը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 100 միլիոն եվրո։

Այս մրցաշրջանում Լաուտարոն բոլոր մրցաշարերում անցկացրել է 19 հանդիպում, դարձել 15 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։