Էրիկ տեն Հագը հանգստի իրավունք չի տվել իր ֆուտբոլիստներին

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը հանգստի իրավունք չի տվել իր ֆուտբոլիստներին՝ չնայած զբաղված օրացույցին, հայտնում է Daily Mail-ը։

Մասնագետը կարծում է, որ ֆուտբոլիստներից պահանջվում է բարձր ցուցանիշներ ցուցադրել մարզումների և հանդիպումների ժամանակ։ Ուստի նա ուշադրություն չի դարձնում նրանց լրացուցիչ հանգստի խնդրանքներին։

Անգլիայի առաջնության 15 տուրից հետո «Մանչեսթեր Յունայթեդը» վաստակել է 27 միավոր եւ զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 6-րդ հորիզոնականը։