Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին հայտարարել է, որ ներկայումս հետաքրքրված չէ Սաուդյան Արաբիա տեղափոխվելով։
«Ինձ Արաբիայից չեն զանգահարել։ Ես ապրում եմ ներկայով և դա հիանալի է։ Ես այլ նպատակ ունեմ։ Երբեք չեմ մտածել փողի մասին, քանի որ մեծացել եմ մի ընտանիքում, որտեղ փողը գլխավորը չի եղել։ Հիմա ես փող ունեմ, բայց դա դեռ նշանակություն չունի։ Գլխավորը միջավայրում լավ զգալն է։ Եթե գնամ Արաբիա, ես նույնպես լավ կլինեմ, բայց հիմա ինձ լավ եմ զգում այստեղ և հուսով եմ, որ կարող եմ շարունակել նույն ոգով»,- Անչելոտտիի խոսքերն է մեջբերում Real Madrid Info-ն։
Անչելոտտիի պայմանագիրը «Ռեալի» հետ նախատեսված է մինչև 2024 թվականի ամառը։