Իտալացի նախկին ֆուտբոլիստ Պաոլո դի Կանիոն կիսվել է Իտալիայի առաջնությունում Սկուդետտոյի համար պայքարի հեռանկարների մասին իր կարծիքով։
Նա կարծում է, որ «Միլանը» դժվար թե կարողանա միանալ չեմպիոնական տիտղոսի համար պայքարին, բայց այնուամենայնիվ ընդունում է այդ հնարավորությունը մեկ պայմանով.
«Ֆավորիտ եմ տեսնում «Ինտերին» ու «Յուվենտուսին», նրանք կպայքարեն մինչեւ վերջ։ «Ինտերը» մի փոքր ավելի լավն է, բայց «Յուվենտուսը» բաց չի թողնի իր շանսը: Ինչ վերաբերում է «Միլանին», ապա նրանք պայքարին կվերադառնան միայն մեկ դեպքում՝ եթե հեռանան եվրոպական մրցաշարերից»,- Դի Կանիոյի խոսքերն է մեջբերում իտալական ITASportPress գործակալությունը։