Մադրիդի «Ռեալի» ֆուտբոլիստը վերսկսել է մարզումները

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Լուկա Մոդրիչը կրկին մարզվում է ընդհանուր խմբի հետ։ Marca-ն հայտնում է, որ խորվաթ կիսապաշտպանին նկատել են թիմի այսօրվա մարզմանը:

Հիշեցնենք, որ Լուկան բաց է թողել Մադրիդի «Ռեալի» վերջին երկու հանդիպումները «Գրանադայի» ու «Նապոլիի» հետ, սակայն «արքայական» ակումբը կարողացել է գլուխ հանել առանց կիսապաշտպանի և երկու հաղթանակ տարել։ Աղբյուրը նշում է, որ խորվաթացին պետք է պատրաստ լինի «Ռեալի» հաջորդ խաղին, որը կկայանա այս շաբաթավերջին «Ռեալ Բետիսի» դեմ։

38-ամյա Մոդրիչը ամռանը կարող է դառնալ ազատ գործակալ, եթե Մադրիդի «Ռեալի» ղեկավարությունը հրաժարվի երկարաձգել պայմանագիրը վետերանի հետ։ Lուկան պատրաստ է մնալ «Սանտիագո Բեռնաբեուում»: