Ռայան Գրավենբերխ. «Ուզում եմ թիմի կարևոր ֆուտբոլիստ լինել»

Հոլանդացի կիսապաշտպան Ռայան Գրավենբերխը խոսել է մերսիսայդյան թիմում իր դերի մասին.

«Ես գոհ եմ թիմում իմ դերից: Ցանկանում եմ շարունակել առաջադիմել և հասնել մեծ նպատակների։ Ուզում եմ թիմի կարևոր ֆուտբոլիստ լինել։

Աշխատելով Յուրգեն Կլոպի հետ՝ ես պարզապես հաճույք եմ ստանում ֆուտբոլից։ Ուրախ եմ խաղադաշտում հայտնվելու համար»,- կիսապաշտպանի խոսքերն է փոխանցում անգլիական թոփ-ակումբի մամուլի ծառայությունը։

Հիշեցնենք, որ Ռայանը «Լիվերպուլ» է տեղափոխվել գերմանական Մյունխենի «Բավարիայից» ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ։ Ֆուտբոլիստի տրանսֆերը մերսիսայդցիներին արժեցել է 40 միլիոն եվրո։ Հոլանդացին պայմանագիր է կնքել մինչև 2028 թվականի կեսերը։