«Ռոման» վերսկսել է Մոուրինյոյի հետ նոր պայմանագրի շուրջ բանակցությունները

Իտալական «Ռոման» վերսկսել է բանակցությունները գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի հետ պայմանագրի երկարաձգման շուրջ։ Լրագրող Նիկոլո Շիրայի տեղեկությունների համաձայն՝ «Ռոման» ցանկանում է պորտուգալացի մասնագետին պահել թիմում մինչև 2026 թվականի ամառ։

Հիշեցնենք, որ Մոուրինյոն իր երրորդ մրցաշրջանն է անցկացնում «Ռոմայի» գլխավորությամբ։ Թիմն այժմ զբաղեցնում է Ա Սերիայի մրցաշարային աղյուսակի չորրորդ տեղը։ Անցած մրցաշրջանում հռոմեացիները հասան Եվրոպայի Լիգայի եզրափակիչ, իսկ դրանից մեկ տարի առաջ նրանք հաղթեցին Կոնֆերենցիաների Լիգայում։

Մոուրինյոյին ավելի վաղ առաջարկվել էր աշխատել Պորտուգալիայի հավաքականում, սակայն Ժոզեն մերժեց այդ հնարավորությունը և որոշեց մնալ «Ռոմայում»: