31-ամյա պաշտպան Ֆաբիան Շերը մոտ ժամանակներս նոր պայմանագիր կկնքի «Նյուքասլի» հետ, այս մասին հայտնում են Football Insider-ի լրագրողները։
Ինչպես հայտնի է դարձել աղբյուրին, ակումբի ղեկավարները և թիմի գլխավոր մարզիչ Էդի Հաուն լիովին վստահում են շվեյցարացուն և ցանկանում են տեսնել նրան թիմում։ Ֆաբիանին նոր երկարաժամկետ պայմանագիր կառաջարկվի։
Կողմերի միջև գործող պայմանագիրն ավարտվում է հաջորդ ամառ։ Պաշտպանը «կաչաղակների» կազմում հանդես է գալիս 2018 թվականից։