Աշխարհի 2026 թվականի առաջնության ընտրական փուլում Բրազիլիային հաղթելուց հետո (1:0) Արգենտինայի հավաքականի մարզիչ Լիոնել Սկալոնին անսպասելիորեն ասաց, որ կմտածի իր ապագայի մասին։ Մասնագետը, ում գլխավորությամբ «Ալբիսելեստեն» մեկ տարի առաջ հաղթել է Քաթարում կայացած Աշխարհի գավաթը, կարող է հեռանալ, թեև թիմը լավ է խաղում։
Ինչպես հայտնում է The Athletic-ը, Սկալոնին հոգնել է լարվածությունից, որն ուղեկցում է Արգենտինայի հավաքականին։ Բացի այդ, լարվածություն է առաջացել մարզչի և թիմի ավագ Լիոնել Մեսսիի միջև։
Աստղային ֆուտբոլիստն իր թիմին Բրազիլիայի դեմ խաղից առաջ դուրս է հանել խաղադաշտից՝ տրիբունաներում կատարվողի պատճառով։ Ընդ որում, Մեսսին ինքն է որոշում կայացրել՝ առանց մարզչի հետ խորհրդակցելու։ Այս փաստը հուզել է Սկալոնին ու նրա անձնակազմը։