IDBank Պրեմիեր Լիգա. «Փյունիկն» ու «Ալաշկերտը» չորոշեցին հաղթողին (VIDEO)

IDBank Պրեմիեր Լիգայի 19-րդ տուրում «Փյունիկը» «Նաիրի» մարզադաշտում մրցեց «Ալաշկերտի» դեմ։

Եղիշե Մելիքյանի թիմն առաջին կեսում բացեց խաղի հաշիվը, բայց պահել այն չհաջողվեց։ Առաջին կեսի վերջում «Ալաշկերտը» հավասարեցրեց խաղի հաշիվն ու այդպես էլ ավարտվեց հանդիպումը։

Այս խաղից հետո «Փյունիկը» 47 միավորով առաջինն է, իսկ «Ալաշկերտը»՝ 31 միավորով 5-րդը։

IDBank Պրեմիեր Լիգա.

«Ալաշկերտ» – «Փյունիկ» 1:1 (1:1)

0:1 Հովհաննես Հարությունյան, 17

1:1 Ռոբինսոն Ֆլորես, 43