Ամերիկյան Time ամսագիրը աշխարհի չեմպիոն Լիոնել Մեսսիին ճանաչել է տարվա լավագույն մարզիկ։
Ամռանը արգենտինացին ազատ գործակալի կարգավիճակով ՊՍԺ-ից տեղափոխվեց MLS-ի «Ինտեր Մայամի» ակումբ։
Ընթացիկ մրցաշրջանում ֆուտբոլիստը ամերիկյան թիմի կազմում անցկացրել է 14 հանդիպում, դարձել 11 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։
Մեսսին Իսպանիայի 10-ակի չեմպիոն է, Ֆրանսիայի կրկնակի չեմպիոն, Չեմպիոնների լիգայի քառակի հաղթող, աշխարհի չեմպիոն։ 2023 թվականին 36-ամյա խաղացողը 8-րդ անգամ նվաճեց «Ոսկե գնդակը»։