«Միլանի» ֆուտբոլիստ Ռաֆայել Լեաուն անսովոր հանդերձանքով ներկա է գտնվել Gran Gala del Calcio 2023 մրցանակաբաշխությանը։
24-ամյա ֆուտբոլիստը Ա Սերիայի նախորդ մրցաշրջանի լավագույն խաղացողների խորհրդանշական հավաքականի կազմում հագել է կիսաշրջազգեստ և մրցանակ ստացել։
Լավագույն խաղացող է ճանաչվել «Նապոլիի» հարձակվող Վիկտոր Օսիմհենը, իսկ լավագույն մարզիչ՝ Լուչանո Սպալետտին։
Ընթացիկ մրցաշրջանում Լեաուն «Միլանի» կազմում մասնակցել է 12 խաղի՝ դառնալով 3 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։