«Միլանի» հարձակվող Ռաֆայել Լեուն կարծում է, որ թիմը դեռ հնարավորություն ունի հաղթելու Իտալիայի առաջնությունն այս մրցաշրջանում: «Միլանը» այժմ զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի երրորդ հորիզոնականը:
«Ես հավատում եմ մեր հնարավոր չեմպիոնությանը։ Առջևում երկար առաջնություն է։ Պետք է հաղթենք, ինչպես վերջին խաղում։ Պետք է թուլացնել ճնշումը»,- խաղացողի խոսքերն է մեջբերում pianetamilan.it-ը։
Լեուն հանդես է գալիս «Միլանում» 2019 թվականից, իսկ 2022 թվականին նա ակումբի հետ արդեն նվաճել է Իտալիայի առաջնությունը։