Պրեմիեր Լիգան (EPL) հեռուստատեսային իրավունքների համար պայմանագրեր է կնքել Sky Sports-ի, TNT Sports-ի և BBC-ի հետ։
Պրեմիեր Լիգայի մամուլի ծառայությունից հայտնում են, որ պայմանագրերը ուժի մեջ են լինելու չորս տարի՝ սկսած 2025/26 մրցաշրջանից և հանդիսանում են Մեծ Բրիտանիայում երբևէ կնքված սպորտային լրատվամիջոցների իրավունքների ամենամեծ գործարքները։
Համաձայնագրերը չորս տարվա ընթացքում կապահովեն 6,7 միլիարդ ֆունտ ստեռլինգ (7,8 միլիարդ եվրո) ընդհանուր եկամուտ՝ ներառյալ հեռարձակման իրավունքների արժեքի չորս տոկոս աճ՝ նախորդ արժեքների համեմատ:
Sky Sports-ը իրավունք է ստացել ցուցադրել Պրեմիեր Լիգայի հանդիպումների մեծ մասը՝ 215 խաղ մեկ մրցաշրջանում։ Իր հերթին, TNT Sports-ը պահպանել է շաբաթ օրվա կեսօրվա հանդիպումները հեռարձակելու իրավունքը (տարեկան 52 հանդիպում), իսկ BBC-ն կկարողանա անվճար ցուցադրել առաջնության բոլոր հանդիպումների հիմնական պահերը։