«Մանչեսթեր Յունայթեդը» որոշել է մի շարք հրապարակումների լրագրողներին թույլ չտալ ներկա գտնվել թիմի գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագի մամուլի ասուլիսին Պրեմիեր լիգայի 15-րդ տուրի՝ «Չելսիի» հետ խաղից առաջ։
Ինչպես հայտնում է Daily Mail-ը, ակումբը թույլ չի տվել Sky Sports-ի լրագրող Կավե Սոլեկոլային, Manchester Evening News-ի լրագրող Սամուել Լակհերսթին, The Mirror-ի լրագրող Դեյվիդ ՄակԴոնելին և ESPN-ի լրագրող Ռոբ Դոուսոնին ներկա գտնվել ասուլիսին։ Սրա պատճառը, ըստ աղբյուրի, թիմի հանդերձարանում տարաձայնությունների մասին հրապարակումներն էին։
«Մանչեսթեր Յունայթեդը» 14 խաղից 24 միավորով զբաղեցնում է 7-րդ տեղը Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակում։