«Նապոլիի» նախկին գլխավոր մարզիչ և Իտալիայի հավաքականի ներկայիս մարզիչ Լուչանո Սպալետտին խոսել է «Ինտերի» խաղային որակների մասին։
«Ես դիտում եմ «Ինտերին», և նրանք բացարձակապես առաջին տեղում են աղյուսակում: Ես իսկապես շատ ուժեղ որակներ եմ տեսնում այս թիմում, քանի որ սա հասուն թիմ է, որի խաղացողները գերազանց փոխըմբռնում ունեն։
Նրանք ֆուտբոլ են ցուցադրում՝ շեշտը դնելով խաղացողների ֆիզիկական հատկանիշների վրա, բայց միևնույն ժամանակ խելացիորեն օգտագործում են նրանց տեխնիկական որակները»,- Սպալետտիի խոսքերն է մեջբերում լրագրող Ալֆրեդո Պեդուլլայի կայքը։
Ա Սերիայի 14 տուրից հետո «Ինտերը» վաստակել է 35 միավոր և առաջնությունում զբաղեցնում է առաջին տեղը։