Մադրիդի «Ռեալի» պաշտպան Դանի Կարվախալը վնասվածքի պատճառով շարքից դուրս է եկել մինչև 2023 թվականի վերջ, հաղորդում է թիմի պաշտոնական կայքը։
31-ամյա իսպանացու մոտ ախտորոշվել է ձախ ոտքի մկանային վնասվածք, ապաքինումը կտևի 3-ից 4 շաբաթ։
2023/24 մրցաշրջանում Կարվախալը բոլոր մրցաշարերում Մադրիդի «Ռեալի» կազմում անցկացրած 17 խաղում դարձել է 2 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։