«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը պատասխանել է լրագրողների հարցերին թիմում տիրող մթնոլորտի մասին։
«Վստահ եմ, որ ֆուտբոլիստներն աջակցում են ինձ։ «Բրենտֆորդի», «Բարնլիի» և «Ֆուլհեմի» դեմ խաղերում տեսանք, որ ֆուտբոլիստները պատրաստ են բնավորություն և վճռականություն դրսևորել։
Լրատվամիջոցների տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը, մեր հանդերձարանում քաոս չկա։ Յուրաքանչյուր ակումբում կան մարդիկ, ովքեր դժգոհ են խաղաժամանակից։ Նման խաղացողները պետք է սպասեն իրենց հնարավորությանը: Բայց ընդհանուր առմամբ մենք խնդիրներ չունենք։
Լրագրողների մուտքը չկա՞ Նրանք պետք է ուղիղ շփվեին մեզ հետ, ոչ թե մեր թիկունքում նյութեր հրապարակեին։ Մենք լավ հարաբերություններ ունենք։ Մենք կարող էինք նախապես ամեն ինչ քննարկել ու լուծել այս հարցը»,- մարզչի խոսքերն է մեջբերում լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։