«Բարսելոնայի» ֆուտբոլիստը վնասվածք է ստացել

«Բարսելոնայի» պաշտպան Ինիգո Մարտինեսը շարքից դուրս է եկել անորոշ ժամանակով, հաղորդում է կատալոնացիների մամուլի ծառայությունը։

32-ամյա իսպանացին աջ ազդրի վնասվածք է ստացել։ Ֆուտբոլիստի վերականգնման ժամկետը դեռ որոշված ​​չէ։

Մարտինեսը «Բարսելոնա» է տեղափոխվել «Ատլետիկից» 2023 թվականի հուլիսին։ Ֆուտբոլիստը բոլոր մրցաշարերում մասնակցել է թիմի 10 հանդիպման և աչքի չի ընկել արդյունավետ գործողություններով։