Չավին ամփոփել է Մադրիդի «Ատլետիկոյի» դեմ հանդիպումը

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին ամփոփել է Իսպանիայի առաջնության 15-րդ տուրի՝ Մադրիդի «Ատլետիկոյի» դեմ հանդիպումը (1-0)։

««Բարսելոնան» այսօր շատ լավ խաղաց: «Ատլետիկոն» ճնշում էր գործադրում երկրորդ խաղակեսում, բայց, հավանաբար, մենք տեսանք «Բարսայի» լավագույն, ամենաամբողջական խաղը այս մրցաշրջանում: Ես տեսա, թե ինչպես է Ֆելիշը աշխատում, խլում է գնդակները, լավ է ընտրում իր դիրքը, շփվում է Կանսելուի հետ։ Ես նրան տեսնում եմ ուրախ, ակտիվ, գոհ: Ես նրան ասացի, որ հանգիստ մնա, քանի որ լրացուցիչ մոտիվացիան խթանում է, և կա սահմանը հատելու հնարավորություն։ Նա շատ խելացի խաղաց։

Ֆելիշի հետ պայմանագիր կնքելու հարցը ավելի հավանական է տնօրենների համար, բայց մենք գոհ ենք նրանից, շատ գոհ։ Նա լավ է հանդես գալիս և լավ է աշխատում: Զրո խնդիր հանդերձարանում, նա մեր կատակասեր է, նա էլ ավելի հավաքեց թիմին։ Ուրախ եմ նրան թիմում տեսնելու համար»,- Չավիի խոսքերն է մեջբերում Marca-ն։

Այս հանդիպումից հետո «Բարսելոնան» 34 միավորով զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի երրորդ տեղը, «Ատլետիկոն» 31 միավորով չորրորդն է։