«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավի Էրնանդեսը դեռ չգիտի, թե արդյոք հարձակվող Ժոաու Ֆելիշը կմնա թիմում այս մրցաշրջանից հետո։
Հիշեցնենք, որ պորտուգալացու իրավունքները պատկանում են Մադրիդի «Ատլետիկոյին», իսկ ֆուտբոլիստը վարձավճարով հանդես է գալիս «Բարսելոնայում»: Երեկ Ֆելիշը հաղթական գոլը խփեց «Ատլետիկոյի» դարպասը Իսպանիայի առաջնությունում։
«Ֆելիշը կմնա՞ այս մրցաշրջանից հետո: Դուք պետք է հարցնեք ղեկավարությանը։ Ես շատ ուրախ եմ, որ Ժոաուն մեր թիմում է: Նա լավ տղա է: Ես տեսնում եմ, որ Ֆելիշը երջանիկ է «Բարսելոնայում» և ցանկանում է ցույց տալ իր մրցունակությունը։ Նա նաև հիանալի կապ ունի Ժոաու Կանսելուի հետ»,- ասել է Չավին «Ատլետիկոյի» դեմ հաղթանակից հետո կայացած մամուլի ասուլիսում: