«Բավարիայի» նախագահ․ «Մենք շատ ուրախ ենք, որ Մանուել Նոյերը վերադարձել է այդքան երկար բացակայությունից հետո»

«Բավարիայի» նախագահ Հերբերտ Հայները խոսել է թիմի դարպասապահ Մանուել Նոյերի հեռանկարների մասին, ով վերջերս է ապաքինվել ծանր վնասվածքից։

37-ամյա գերմանացին մյունխենցիների հետ պայմանագիրը երկարաձգել է պայմանագիրը մինչև հաջորդ մրցաշրջանի ավարտը։

«Մենք շատ ուրախ ենք, որ Նոյերը վերադարձել է այդքան երկար բացակայությունից հետո: Նա արդեն գնում է դեպի իր նախկին տարբերակը դառնալու։

Նոյերը աշխարհի լավագույն դարպասապահի և Գերմանիայի հավաքականի առաջին համարի կարգավիճակը վերականգնելու ճանապարհին է»,- Հայների խոսքերը մեջբերում է Bild-ը։

Նոյերի վնասվածքից հետո «Բարսելոնայից» Մարկ-Անդրե տեր Շտեգենը դարձավ Գերմանիայի հավաքականի հիմնական դարպասապահը։