Պրեմիեր Լիգայի 14-րդ տուրում «Մանչեսթեր Սիթին» չկարողացավ հաղթանակ տոնել «Թոթենհեմի» դեմ խաղում, խաղն ավարտվեց ոչ-ոքի՝ 3-3 հաշվով։
«Մանչեսթեր Սիթիի» պորտուգալացի պաշտպան Ռուբեն Դիաշը խոստովանել է, որ հիասթափված է հանդիպման արդյունքից։
«Հանդիպման հիասթափեցնող արդյունքներ, ինչպես «Լիվերպուլի» հետ խաղում։ Մենք գերիշխում էինք հանդիպման մեծ մասում, բայց չհաղթեցինք:
Չեմ կարող ասել, որ դժգոհ եմ թիմի խաղից, ամեն մեկն իր գործն արեց, մենք ագրեսիվ էինք և հնարավորություններ ստեղծեցինք։ Բայց մենք երեք միավոր չվաստակեցինք»,- ֆուտբոլիստի խոսքերը մեջբերում է BBC Sport-ը։